Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհի աչքում ինքն ընդամենը մի թշվառ հայրենավաճառ է

Աշխարհի աչքում ինքն ընդամենը մի թշվառ հայրենավաճառ է
09.02.2025 | 10:29

Արցախը ՀՀ հաղթաթուղթն էր միջազգային ասպարեզում՝ նրա հզորագույն այցեքարտը:

Հակահայը հանձնեց այն՝ հույս ունենալով ընդունվել այդ հանրության կողմից և աննախադեպ հերոս կարգվել:

Հակահայը ԱՄՆ այցով համոզվեց, որ ինքը հերոս կկարգվի առավելագույնը Ադրբեջանում, դե, իսկ աշխարհի աչքում ինքն ընդամենը մի թշվառ հայրենավաճառ է, որի կողքին կանգնելը, հետը նստել-ելնելը պատիվ չի բերում արժանապատիվ ղեկավարներին:

Հակահայը կհամոզվի նաև, որ իրեն օգտագործած թշնամի երկրների ղեկավարները ևս պատիվ չեն համարելու իր հետ առնչություն ունենալ, երբ կորզեն առավելագույնը: Ավելին, հենց նրանք են ձգտելու արագ լիկվիդացնել իրենց գործիքին՝ որպես նենգադավ և հանցավոր գործարքների գլխավոր վկայի և ապացույցի:

Հակահայը հնարավորինս արագ պետք է հեռացվի իշխանությունից, որպեսզի չկարողանա վերջնականապես իրագործել իր մեծ հայրենավաճառությունը՝ դարի աֆյորան:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2770

Մեկնաբանություններ